«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով

«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիան ներկայացնող Սլիմանն իր «Mon amour» երգով սիրվեց հայ հեռուստադիտողի կողմից, իսկ մեր ազգային ժյուրին նրան շնորհեց ամենաբարձր՝ 12 միավորը։ Երգիչը հայ հանդիսատեսին խորթ չէ․ 2019 թ-ին նա Երեւանում մասնակցել էր Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, որին ելույթ են ունեցել նաեւ այլ անվանի ֆրանսիացի աստղեր՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լիա Կաստելն, Քեյթ Ռայանն ու Րաֆֆի Արտոն։ Համերգի կազմակերպիչներից Աննա Կարոլինան վերհիշել է Սլիմանի երեւանյան այցն ու մի քանի արխիվային կադրերով է կիսվել։ Նա նաեւ նշել է, որ ժամանակին մտածում էին Հայաստանում կազմակերպել երգչի «անմոռանալի» համերգը, եւ հավելել է՝ գուցե «ճիշտ ժամանակն է այն իրականացնելու»։