Վարչապետի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։