Բագրատ Սրբազանի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Բագրատ արքեպիսկոպոսի երթի ընթացքում Երևանի Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան հարվածեց ուղեկցող ոստիկաններից մեկին:
Վերջինս, բարեբախտաբար, լուրջ վնասվածք չստացավ։
Գործընկերների օգնությամբ նա հեռացավ տարածքից, երթը շարունակվեց։