Փաշինյանը և Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել․ «Բաղրամյան 26»

Քաղաքականություն 09 մայիսի 2024, 02:12
Main Image

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները հաջող են անցել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուս սահմանապահներն այլևս ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ալիքը։ Բացի այդ, ռուս սահմանապահները/զինվորականները լքելու են պունկտերը Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում, որտեղ նրանք գտնվում էին բանավոր պայմանավորվածությամբ 44-օրյա պատերազմից հետո։