Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Քաղաքականություն 08 մայիսի 2024, 14:23
Main Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին,  հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք հարաբերությունների զարգացման համար։