ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է, սահմանին կուտակումներ չկան, այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է բոլոր միջոցներով հակառակորդի շարժերին։ Ադրբեջանի զինված ուժերի և այդպիսի կուտակումներ չկան և օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն», - ասաց Ասրյանը։
Ասրյանը նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին. «Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ թե ՀԱՊԿ-ին դուրս գալն ինչին կհանգեցնի, գաղտնիք է հանդիսանում»։
Տեսանյութը՝ MediaHubTV–ի։