Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը․ Hraparak

Hraparak.am–ը գրում է․ «Գյումրու «Արարատ կրթահամալիրի» ողջ անձնակազմը սգում եւ խորը վշտով հայտնում է դպրոցի 3-րդ դասարանի աշակերտի ողբերգական մահը եւ ցավակցում է ծնողներին եւ հարազատներին
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։ Վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: