Կիևյան կամրջից նետված 16–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ

Հասարակություն 30 ապրիլի 2024, 17:21
Main Image

 Ապրիլի 30-ին, ժամը 10:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կիևյան կամրջից։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:  Փրկարարները և ոստիկանության ծառայողները կամրջի տակ հայտնաբերել են Տ. Մ.-ին (ծնված 2008 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։  Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Տ. Մ․-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: